Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Կիրանցը դիմադրում է

Կիրանցը դիմադրում է
27.04.2024 | 14:39

Կիրանց գյուղում ոստիկանության ուժերի հետ բախումների հետևանքով բազմաթիվ գյուղացիներ մարմնական վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունը նաև լուսաձայնային նռնակ է կիրառել, այդ մասին ասացին Կիրանցի բնակիչները։ Գյուղացիները մեծ դիմադրություն են ցուցաբերել բերետավորներին, որոնք ստիպված են եղել նահանջել։ Բագրատ Սրբազանի խոսքերով` Կիրանցի բնակիչները արյունով պահած հողը GPS-ով չեն զիջում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6215

Մեկնաբանություններ